ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Բարձրորակ ինտելեկտուալ և բացառիկ հոգևորական

Բարձրորակ ինտելեկտուալ և բացառիկ հոգևորական
25.09.2025 | 12:45

Չեմ կիսել սրբազանի մի շարք քաղաքական գնահատականներ, բայց ընդունել եմ իրեն որպես բարձրորակ ինտելեկտուալ եւ բացառիկ հոգեւորական։

Վստահ եմ, որ իր անխուսափելի ազատարձակումից հետո եւս մեր տարաձայնությունները պահպանվելու են։

Պլատոնը իմ ընկերը ՉԷ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՝

Միքայել սրբազանն անմեղ է:

Միքայել սրբազանը քաղբանտարկյալ է։

Միքայել սրբազանը հաղթելու է։

Ազատություն իրեն եւ բոլոր հայ քաղբանտարկյալներին՝ Երեւանում եւ Բաքվում։

Արմեն Աշոտյան

Դիտվել է՝ 5658

Մեկնաբանություններ